Պպետական բյուջեի եկամուտների աճը 2017թ համեմատ կազմում է 43.6%

Պետական բյուջե
Պետական բյուջե

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին 2 տարում պետական բյուջեի աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։

Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև որոշ անձինք իրենց պարտքը համարեցին “տեսակետներ” հնչեցնել և իրենց “մտորոմներով կիսվել” հանրության հետ։

Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի “ծագումնաբանությունը”։

Նախորոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությանը, որ բացատրությունս լինելու է մի փոքր “պարզունակ” (տնտեսագիտական և մասնագիտական տերմինաբանությամբ ոչ “ծանրաբեռնված”), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Հեղինակ B24

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.